Փետրվարի 1-ին Երեւանում աշխատանքն է սկսել Հայաստանի Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Առաջին նիստում հաստատվել է նստաշրջանի օրակարգը, որը կազմված է երեք մասից: Առաջին մասում պատգամավորների քննարկմանն է դրվել 24 հարց, երկրորդ մասը դեռ չի ձեւակերպվել, իսկ երրորդում 75 հարց կա, այդ թվում նաեւ 15 միջազգային պայմանագրերի վավերացում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն օրակարգում ընդգրկված չէ:
Փետրվարի 1-ից ՀՀ ԱԺ-ում նորարարություն է ներմուծվել` քառօրյաի յուրաքանչյուր առաջին օրը կանցկացվի «Բաց դաս» Երեւանի եւ Հայաստանի մարզերի դպրոցականների համար:






