AM
1 Փետրվար 2010 - 07:48 AMT

Թուրքիան չի կարող անտեսել Ադրբեջանի շահերը, գտնում է ամերիկացի դիվանագետը

Թուրքիան չի կարող անտեսել Ադրբեջանի շահերը հայ-թուրքական կարգավորման գործընթացում: Այդ մացին հայտարարելլ է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ամերիկա-թուրքական խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Արմիթիջը: Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը սատարաում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն ես վստահ չեմ, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի ցյուրիխյան Արձանագրությունները: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը չի կարելի թերագնահատել: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան պետք է ուշադիր լինի Ադրբեջանի հանդեպ: Ես կարծում եմ, որ մեր ադրբեջանցի ընկերները զարմացած են գործընթացի արագությամբ: Իմ տեսակետից, մեր բարեկամները Բաքվում այնքան էլ տեղեկացված չեն այդ հարցում: Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն»,-ասել է Արմիթիջը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ<b>բանաձեւի</b> ընդունման հանարավորությանը ԱՄՆ Կոնգրեսում, ապա նախկին դիվանագետն ընդգծել է, որ հայ համայնքը շատ հզոր է Կալիֆորնիայում եւ դա է ԱՄՆ-ի քաղաքական իրողությունը: «Ինձ մտահոգում է Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հանարավոր ընդունումը: Սակայն, ես հուսով եմ, որ հայկական սփյուռքը հեռատես կգտնվի եւ կհասկանա, թե որքան դժվարին է թուրքական կառավարության առաքելությունը»,-ասել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում: —

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: