AM
27 December 2001 - 17:11 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ «ԱՆՀԵԹԵԹ» Է ԱՆՎԱՆԵԼ ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎ ԱՆԱԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի արտգործնախարար Իրաքլի Մենաղարիշվիլին հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ Մառնեուլիի օդանավակայանը նախապատրաստվում է ընդունել թուրքական ռազմական ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է այս մասին, մեկնաբանելով երկուշաբթի ի հայտ եկած հաղորգադրություններն այն մասին, որ Վրաստանը եւ Թուրքիան ստորագրել են պայմանագիր, ըստ որի Մառնեուլիի օդանավակայանում կկայանվեն թուրքական կործանիչենր եւ ռմբակոծիչներ:Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «անհեթեթ» է անվանել տվյալ տեղեկությունը: Ի Մենաղարիշվիլին ասել է, որ Վրաստանը չի մասնակցի հարեւան պետության, այդ թվում` Հայաստանի դեմ ուղղված ոչ մի գործողության, եւ Վրաստանի տարածքից հարեւաններին երբեք «վտանգ չի սպառնա»: Նախարարը կարծիք է հայտնել, որ Կովկասում առկա լարված իրավիճակը նման կասկածներ արտահայտելու որոշակի հիմքեր է տալիս, սակայն «Վրաստանը միշտ պահպանելու է բարիդրացիականության սկզբունքները»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: