Հայաստանի քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունը պայմանագիր է կնքել «Էյրբաս Ինդասթրի» կոնցեռնի հետ լիզինգային պայմաններով եւս մեկ Ա-310 ինքնաթիռի ձեռք բերման վերաբերյալ: Դա հնարավոր դարձավ Միջպետբանկի հատկացված 720 հազար դոլար արժողությամբ վարկի շնորհիվ: Ամենամսյա վճարումները լիզինգի համար կկազմեն 125 հազար դոլար: 6 տարի անց ինքնաթիռը կդառնա «Հայկական Ավիաուղիների» սեփականությունը: Լայների շահագործումը կսկսվի 2002 թվականի մարտից: Ինչպես հաջողվեց պարզել ԱՐՄԻՆՖՈ գործակալության թղթակցին, լիզինգի մասին պայմանագիրը այնուամենայնիվ դեռ ստորագրված չէ եւ գտնվում է քննարկման փուլում: Դեռեւս լուծման են սպասում մի շարք հարցեր, մասնավորապես, գրավի ապահովման հարցը: Ինքնաթիռի լիզինգի համար ԱՊՀ Միջպետբանկը պատրաստ է վարկ տրամադրել ավանդի տեսքով 1,72 միլիոն դոլարի չափով: Քաղաքացիական ավիացիայի Պետական վարչության պետ Օ.Երիցյանը գտնում է, որ Ա-310 աէրոբուսի լիզինգային ձեռք բերումը բավականին շահավետ գործարք է Հայաստանի համար: Նրա խոսքերով, վարչության ղեկավարությունը կարողացավ օգուտ քաղել ավիացիայի համակարգում տեղի ունեցած միջազգային ճգնաժամից եւ ձեռք բերել ինքնաթիռը ավելի քան ընդունելի պայմաններով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: