Ուրբաթ օրը «Նաիրիթ» քիմիական ձեռնարկության սեփականաշնորհման մասին պայմանագիր կնքելու նպատակով Երեւան կժամանեն ուկրաինական «Ինտեր-Կոնտաքտ» ընկերության եւ հնդկական «Ռանսթադ Գրուփ» ֆիրմայի ներկայացուցիչները: «Արմինֆո» գործակալության տվյալներով, ուկրինացիներն ու հնդիկները պայմանավորվել են ներկայացնել «Նաիրիթի» վերագործարկման համատեղ նախագիծ: Ներդնողները պարտավորվել են բիզնես-պլան ներկայացնել ձեռնարկությունում քլորոպրենային կաուչուկի արտադրման վերաբերյալ եւ, միայն կառավարության կողմից հավանության արժանանլուց հետո, կստորագրեն սեփականաշնորհման պայմանագիր: «Նաիրիթի» կանոնադրական հայտարարված կապիտալը կազմում է 12,6 միլիարդ դրամ: Դրանից 6,6 միլիարդ դրամը խոստացել է վճարել «Ինտեր-Կոնտաքտ» ընկերությունը, իսկ 6 միլիարդը` «Ռանսթադ Գրուփը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: