AM
13 February 2010 - 13:42 AMT

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Օրերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, հաղորդում է ՀՀ նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը:

Արեքսպիսկոպոս Թորգոմ Մանուկյանը պարգետատրվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաեւ ծննդյան տարեդարձի առթիվ: