AM
26 December 2001 - 18:55 AMT

ԹԵՀՐԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ «ՊԵԺՈ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իրան: Այսօր առավոտյան երկրի ղեկավարը էքսկուրսիա է կատարել «Իրան-Խոդրո» ընկերության մեաենաշինական գործարան: Ձեռնարկության ղեկավարությունը նվիրաբերել է Ռոբերտ Քոչարյանին «Իրան-Խոդրո» գործարանում հավաքած «Պեժո-206» ավտոմեքենան:Էքսկուրսիայից հետո Հայաստանի նախագահը Իրանի նախագահ Մոհամմադ Հաթամիի ուղեկցությամբ մեկնել է երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Համենեիի նստավայրը: Հանդիպումը անցել է փակ դռների ետեւում: Վաղը առավոտյան կկայանա մի շարք փաստաթղթերի, այդ թվում եւ քաղաքական կոմյունիկեի ստորագրումը: Վաղն եւեթ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը կվերադառնան Երեւան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: