Ապրիլի 3-ին Մոսկվայի «Մերիդիան» համերգասրահում տեղի կունենա «Վերելք. Հայ երիտասարդ տաղանդները» երկրորդ ամենամյա փառատոնը, հաղորդում է miasin.ru-ն:
Փառատոնին կմասնակցեն 18 տարեկանից բարձր տաղանդավոր պատանիներ ու աղջիկներ: Մասնակիցները կմրցեն հետեւյալ 5 անվանակարգերում` հայկական ժողովրդական երգի լավագույն կատարում, հայկական էստրադային երգի լավագույն կատարում, օտար լեզվով երգի լավագույն կատարում, լավագույն ջազ-կատարում, հայկական ժողովրդական երգի լավագույն կատարում:
Փառատոնի հաղթողներին կորոշի պրոֆեսիոնալ ժյուրին: