Էներգետիկ գերատեսչությունների մինչեւ շարունակվում են բանակցությունները Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալների առաքման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, օրերս, գրեթե ամբողջ Թբիլիսին էլեկտրաէներգիայով մատակարարող ջերմաէլեկտրակայանում,տեղի է ունեցել խոշոր վթար: «Արմինֆո» գործակալության տվյալներով, խոսքը գնում է տաս օրվա ընթացքում Վրաստան 130 ՄգՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի արտահանման մասին: Դա թույլ կտա ամանօրյա տոների ընթացքում շուրջօրյա լույսով ապահովել Թբիլիսիի բնակիչներին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: