2010թ. փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցավ նախագահի <b>ընտրությունների</b> երկրորդ փուլը: Ընտրողների մասնակցությունը կազմել է 70 տոկոս: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ձայների հաշվարկը: Ըստ միջազգային դիտորդների, լուրջ խախտումներ չեն գրանցվել:
Ընտրությունների օրը ՀՀ-ում Ուկրաինայի արտասահմանյան ընտրատարածքի թիվ 16 ընտրատեղամասում քվեարկել է Ուկրաինայի 207 քաղաքացի: 140 քվե տրվել է Վիկտոր Յանուկովիչի օգտին եւ 60` Յուլիա Տիմոշենկոյի օգտին: Մյուս ընտրողները քվեարկել են 2 թեկնածուների դեմ, հաղորդում է Երեւանում Ուկրաինայի դեսպանատունը:






