Ադրբեջանի քաղաքացիական համաձայնության կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիի տվյալներով, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը իր ծխականներին փաստաթղթեր է տրամադրում, որտեղ հաստատվում է այն փաստը, որ Ադրբեջանում սահմանափակվում են նրանց իրավունքները եւ ոտնահարվում է ազգային արժանապատվությունը: Պատգամավորի խոսքերով, այդ տեղեկանքներում խոսք է գնում Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականության մասին: Նման վկայությունները հիմք են հանդիսանում փախստականի կարգավիճակ ստանալու համար եվրոպական երկրներում, որտեղ Ադրբեջանը դիտարկվում է որպես երկիր, ուր մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չափազանց անբարենպաստ է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: