Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Կարեն Միրզոյանը ազատվել է Հայաստանում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից ուրիշ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ հրամանագրով նախագահը Հայաստանում ԼՂՀ նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել Արման Մելիքյանին: Մելիքյանը ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: