AM
25 January 2002 - 17:55 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻՑ ԱԶԱՏԵԼ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում լսվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը: Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ ԵԽԽՎ- յում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Պատգամավորների մեծամասնությունը միացել են պաշտոնական Բաքվին ուղղված պահանջին` քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ: Արդյունքում ընդունված բանաձեւում ասվում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից դեռեւս պատրաստակամություն չի նկատվում հարցին վերջնական լուծում տալու առումով: Փաստաթղթում ընդգծվում է, որ Եվրոպայի Խորհուրդը մտադիր է վերադառնալ այս հարցի քննարկմանը: Ամենայն հավնականությամբ, այս թեման քննարկման առարկա կդառնա նաեւ ԵԽԽՎ հաջորդ, գարնանային նստաշրջանի ժամանակ, որը կկայանա ապրիլին:11 քաղբանտարկյալների ցուցակին, որոնց պահանջում է ազատել ԵԽ-ը, ավելացվել են եւս 5 հոգի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: