AM
25 December 2001 - 17:55 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԽԵՄԱՅՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

ՈՒրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Հայաստանի ղեկավարության հետ նա կքննարկի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան կատարած սեպտեմբերյան այցի ընթացքում ձեռք բերված, պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Մասնավորապես, խոսք կգնա «ներդրումներ պարտքի դիմաց» սխեմայով որոշ հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերի ռուսաստանյան կողմին փոխանցելու կոնկրետ մեխանիզմների մասին: Նախատեսվում է նաեւ կազմել միջկառավարական հանձնաժողովի գործունեւթյան 2002 թվականի ծրագիր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: