AM
21 December 2001 - 17:03 AMT

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԼՂՀ Բարձրագույն դատարանի որոշման համաձայն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարարի եղբայր Կարեն Բաբայանը, որը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելու եւ զենքի ու զինամթերքի անօրինական պահման մեջ, երեկ ազատ է արձակվել: Գերագույն Դատարանը, ուսումնասիրելով դատապաշտպանի վճռաբեկ գանգատը, փոփոխության է ենթարկել ավելի վաղ կայացրած դատավճիռը` ազատազրկման 5 եւ կես տարի: ԼՂՀ բարձրագույն դատական ատյանը դատապարտել է Բաբայանին չորս տարվա պայմանական ազատազրկման:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: