AM
16 June 2003 - 15:10 AMT

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի պատգամավորները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Հայաստանի խորհրդարանաի հունիսի 19-ին կայանալիք նիստին, որի ընթացքում կքննարկվի նոր կոալիցիոն կառավարության ծրագիրը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել դաշինքի մամլո քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը: Նրա խոսքով, դեռ հայտնի չէ` դաշինքը հանդես կգա արդյոք նոր կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: «Դաշինքի դիրքորոշումն այդ հարցում կորոշվի այն բանից հետո, երբ կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ մամլո քարտուղարը ընդգծել, որ «Արդարություն» դաշինքը բանակցություններ չի վարում «Ազգային միաբանություն» (ԱՄ) կուսակցության հետ խորհրդարանում գործողությունների համակարգման առնչությամբ: Ինչ վերաբերում է «ԱՄ»-ին, ապա, ինչպես հայտարարել է նրա նախագահ Արտաշես Գեղամյանը, նրանք դեռեւս չեն կողմնորոշվել խորհրդարանի առաջիկա նիստին մասնակցելու հարցում: Նրա խոսքերով, ներկայումս քննարկումներ են տեղի ունենում այդ հարցի առնչությամբ կուսակցության միասնական դիրքորոշման վերաբերյալ: