AM
21 December 2001 - 17:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՍԵԱՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մոսկովյան «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանի պետությանը պատկանող բաժնետոմսերը պարտապաններին փոխանցելու մասին, որոնց գործարանը խոշոր գումար է պարտք: Հավանաբար,գործարանի նոր տեր կդառնա մոսկովյան «Լեվկո» բանկը: Գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարված է ձեւակերպել գործարքը: Այդ կապակցությամբ գործարանի սնանկության արդեն սկսված ընթացակարգը ժամանակավորապես կդադարեցվի: Կառավարությունը հանձնարարել է նաեւ լուծել գործարանի վերանվանման մասին հարցը: Դա պայմանավորված է Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր` ֆրանսիական «Պեռնո Րիկառ» ընկերության հանդեպ ունեցած պարտավորություններվ, որը «Արարատ» անվան ու ապրանքային նշանի սեփականատերն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: