AM
11 February 2010 - 07:25 AMT

Այսօր Հայաստանում նշում են Սբ. Վարդանանց օրը

Փետրվարի երկրորդ շաբաթվա ընթացքում Հայ առաքելական եկեղեցին նշում է <b>Սբ. Վարդանի</b> եւ նրա 1036 նահատակների օրը: Այդ օրը ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ ի հիշատակ Սբ. Վարդանի եւ նրա 1036 զինվորների:

451թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը: Ըստ Եղիշեի, «եկեղեցին յուրաքանչյուրի հոգում էր եւ ինքն էր այդ եկեղեցու սպասավորը»: Հանուն հայրենիքի, եկեղեցու եւ քրիստոնյա կրոնի հերոսների մահով ընկան սպարապետ Վարդան Մամիկոնյանն ու նրա 1036 զինակիցները: Իրենց մահով նրանք ապացուցեցին հայ ժողովրդի ապրելու կամքըն ու գոյության իրավունքը: Ավարայրի ճակատամարտը ցույց տվեց, որ ոչինչ չի ստիպի հայերին ուրանալ իրենց հավատը:

Հայաստանում քրիստոնեության ընդունումից ի վեր եկեղեցին նվիրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակն է Ավարայրի ճակատամարտը: Հայկական եկեղեցին, կաթողիկոս Հովսեփի ու քահանա Ղեւոնդի գլխավորությամբ, հայ զինվորների հետ մասնակցում էր պարսիկների դեմ պատերազմին: Մարտից առաջ եկեղեցականները ոչ միայն ոգեւորում էին զինվորներին, այլ նաեւ մկրտում էին նրանց, ամրապնդելով նրանց հավատն ու ոգին: Վարդան Մամիկոնյանին են պատկանում առասպել դարձած խոսքերը`«Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն է»: