Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում ստորագրել են համաձայնագիր Ճապոնիայի կառավարության կողմից մշակույթի եւ առողջապահության զարգացմանը ուղղված երկու դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրմանը նախորթող բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: Կողմերը հավաստել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործընկերային հարաբերություններ զարգացնելու իրենց պատրաստակամությունը: Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը խոստացել է, որ պաշտոնական Երեւանը կաջակցի Ճապոնիային ՄԱԿի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ դառնալու գործում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: