AM
16 June 2003 - 14:41 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ՀՈԲԲԻ ՈՒՆԻ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին այցելել է Հայաստանում միակ «Fast Kart» կարտոդրոմը, որտեղ իր ուժերն է փորձել որպես ավտովազքի մասնակից: Վազքարշավից հետո կիսելով իր տպավորությունները, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի ղեկավարը ընդգծել է, որ կարտինգը դարձել է նրա նոր հետաքրքրությունը: Նշենք, որ կարտոդրոմը, հիմնականում, համալրված է ֆրանսիական «Գոկարտ» ֆիրմայի մրցավազքային մեքենաներով: