Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սադուբաեւի հետ հանդիպման ընթացքում, հայկական կողմը իր անհանգստությունն հայտնեց ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել էին հայ-թուրքական հարաբերությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: «ՀԱԿ-ի հետ հանդիպման նախաձեռնողն էր ԵԱՀԿ-ի գործող նախագահը: Մենք հայտարարեցինք, որ նրա կազմակերպությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Հայաստանում գոյություն ունեցող մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին», – ասել է նա:






