Փետրվարի 16-ին Երուսաղեմի Կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ պատրիարք Սապահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ Միշել Նսեյրոմի հետ այցելել է Մեծի տանն Կիլիկիո <b>Արամ Ա</b> կաթողիկոսին:
Արամ Ա-ին հանձնվել է Երուսաղեմի եկեղեցիների ուղերձը` խնդրանքով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ` երկրում քրիստոնյաների հանդեպ ստեղծված անթույլատրելի վերաբերմունքի համար:
Ուղերձը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի կառավարությունը:
Մեծի տանն Կիլիկիո գրասենյակից հաղորդում են, որ հյուրերն ընդգծել են քրիստոնյաների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը, քրիստոնյաների եւ իսլամական աշխարհի միջեւ երկխոսության ակտիվացումը եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում արտասահմանյան եկեղեցիների աջակցությունը:
Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ Մերձավոր Արեւելքի եկեղեցիները շարունակելու են աջակցել Երուսաղեմի եկեղեցիներին: