AM
17 February 2010 - 07:58 AMT

Մարտին Վարդազարյան. Եվա Ռիվասի երգի երկրորդ մասում կան արեւելյան ելեւէջներ

«Եվա Ռիվասի «Apricot stone» երգի երկրորդ մասում կան ընդհանուր արեւելյան ելեւէջներ, որոնք թուրքերը կարող են նաեւ իրենց վերագրել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր եւ դիրիժոր, Հայաստանի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական դերասան <b>Մարտին Վարդազարյանը</b>:

Սակայն, ըստ նրա, Եվրատեսիլում վաղուց արդեն նշանակություն չունի ոչ բուն երգը, ոչ նրա խոսքերն ու երաժշտությունը, ոչ էլ կատարումը: Հաջողությունն ու հաղթանակը կախված են աշխարհում երկրի դիրքից եւ տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչների քանակից:

Եվրատեսիլ մրցույթը սպառել է իրեն, ուստի հարկավոր չէ դրան այդքան լուրջ վերաբերվել, գտնում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: