AM
16 June 2003 - 14:25 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ «ԽԹԱՆԻՉԸ»

Թուրքիան ցանկանում է «խթանիչ» դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների երկարաժամկետ կարգավորման գործընթացում: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը: Թուրքիան ցանկանում է, որ Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը խաղաղության եւ կայունության կենտրոններ դառնան, – ասել է նա: