AM
19 December 2001 - 18:50 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի գործով դատապարտված` ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարի պաշտպանության նախկին ղեկավար Սասուն Աղաջանյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան համալիր զննում անցնելու նպատակով: Այդ ինֆորմացիան երեկ հաստատել են արդարադատության նախարարության մամլո ծառայությունում: Աղաջանյանի տեղափոխման մասին որոշումը ընդունվել է հոգեբույժների կոնսիլիումից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: