AM
18 December 2001 - 18:39 AMT

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տրանսպորտային շրջափակման դադարեցման եւ Հայաստանի տրանսպորտային համակարգի վերականգման խնդիրները կքննարկվեն ռուսաստանյան ղեկավարության եւ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր կայանալիք բանակցություններին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս», Հայաստանի տրանսպորտային շրջափակման դադարեցման համատեքստում խոսքը գնալու է նաեւ Վրաստանի երկաթգծի աբխազական հատվածի բացման մասին, որը դադարել է գործել 1992-93 թթ. վրաց-աբխազական հակամարտությունից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: