Փետրվարի 25-ին Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի կազմակերպության երիտասարդական ասոցիացիան կլոր սեղան է անցկացնում «Ադրբեջանի սումգայիթյան ջարդերը: Խոջալուի իրադարձությունների իրականությունը: Խաբեության դեմ փաստերը, անցյալի եւ ներկայի զուգահեռները» թեմայով: Հանդիպմանը հրավիրվում են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ-ի դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանի կառույցների, ԶԼՄ-ների, երիտասարդական եւ ուսանողական միավորումների ներկայացուցիչները:






