AM
18 December 2001 - 18:35 AMT

ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ԿՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ

Նավթի միջազգային գների իջեցումը սպառնում է Ադրբեջանի նավթի արտահանման հետ կապված նախագծերի իրականացմանը: Համենայն դեպս, այս օրերին Թբիլիսիում գտնվող Ադրբեջանական միջազգային ընկերության ղեկավար Դեվիդ Վուդվորդը հայտնել է, որ չնայած համաշխարհային շուկայում ուրվագծվող միտումին` նախագծերի իրականացման աշխատանքը կշարունակվի: Նրա խոսքերով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի շինարարությունը, բարրելի համար 20 դոլարից ոչ պակաս նավթի գների դեպքում, շահութաբեր կլինի: Ընդ այնմ, հայտնի է, որ փորձագետները կանխատեսում են գների իջեցում մինչեւ 9-10 դոլար: Վուդվորդը խոստովանել է, որ այդպիսի հեռանկարը կարող է բացասական անդրադառնալ միջազգային կոնսորցիումի անդամների պլաններին, սակայն սպառնալիքը չհամարեց այդչափ վտանգավոր:«Եթե գինն իջնի մինչեւ 10-12 դոլար, ապա դա կունենա կարճաժամկետ ազդեցություն»,- հայտնել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: