Փետրվարի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա հուշ երեկո` նվիրված հայ հասարակական քաղաքական գործիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, 1918 թ. մայիսյան հերոսամարտերի կազմակերպիչ, Հայաստանի Հանրապետության կերտող Արամ Մանուկյանի 131-ամյակին, որի ներդրումը մեծ է հայոց պետականության հաստատման գործում: