Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այցով գտնվելով Մոսկվայում, հանդիպել է «Գազպրոմ» կոնցեռնի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «Իտեռա» ընկերության խմբի նախագահ Իգոր Մակարովի հետ: Քննարկվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, շոշափվել է Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը ռուսաստանյան կողմի մասնակցության հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: