AM
19 February 2010 - 13:08 AMT

Հայ քաղաքական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Փետրվարի 19-ին լրանում է հայ սպա Գուրեն Մարգարյանի մահվան 6-րդ տարելիցը: ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի եւ մանկապարտեզի սաները գնացել էին «Եռաբլուր»` հարգանքի տուրք մատուցելու հայ սպայի հիշատակին: «Մենք պարտավոր ենք հիշել եւ դատապարտել տեղի ունեցած բարբարոսական սպանությունը: Մենք վստահ ենք, որ այդ սպանությունը Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունք էր», – ասել է «Գուրգեն Մարգարյան» հասրակական-բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Քոչոյանը: