AM
20 Փետրվար 2010 - 07:27 AMT

22 տարի առաջ սկսվեց Ղարաբաղյան շարժումը

1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որտեղ ընդունվել է հետեւյալ որոշումը. «Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին»:

Լսելով եւ քննարկելով ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի ելույթները Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջեւ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին, միաժամանակ միջնորդեց ԽՍՀ Գերագույն խորհրդի առջեւ հարցին դրական լուծում տալու վերաբերյալ:

Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդներին ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը:

Մեկ շաբաթ անց ադրբեջանական Սումգաիթ քաղաքում Ադր. ԽՍՀ իշխանությունները հայ բնակչության ջարդ կազմակերպեցին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 23 հոգի, հարյուրավոր մարդիկ ստացան վնասվածքներ:

1990 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեց եւ դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծվեց անկախ Արցախի Հանրապետությունը: