AM
21 Փետրվար 2010 - 12:07 AMT

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Փետրվարի 20-21 Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People's Party EPP).անդամ եւ անդամության թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար <b>Էդվարդ Նալբանդյանը</b> աշխատանքային այցով գտնվում է Հռոմում:

Միջոցառումը, որ նախագահում է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին, մասնակցում են մի շարք եվրոպական երկրների փոխվարչապետներ եւ ԱԳ նախարարներ:

Նախարարական հանդիպմանը քննարկվում են Եվրոպայում համագործակցության խթանման, Արեւելյան գործընկերություն ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: