Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը կայանալու է հինգշաբթի, 2010 մարտի 4ին, Գլենդելի Հանրային Գրադարանի դահլիճում.
Glendale Public Library, the Auditorium, 222 East Harvard St, Glendale, CA 91205. Ընդունելությունը՝ երեկոյան ժամի 5ից, ծրագիրը՝ ժամի 6ից 8ը:
Կկատարվի շնորհանդեսը գրող Վիկտորիա Սանասարյանի՝ հայրենիքում հրատարակված «ՄԱՀ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ» պոեմի եւ «ՏԻԲԵԹԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ» վիպակի:
Գրականաետ Էմմա Ումրոյանը կներկայացնի ստեղծագործությունների գրական արժեվորումը: Սրտի խոսք կասեն գրչակիցները: Հրավիրվում է գրասեր հասարակությունը: