Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ): BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57 000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Թուրքիայի եւ Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը:
Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի այցելուների թիվն այս տարի կկազմի մոտ 200.000 մարդ:
ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: