Հայկական պատվիրակությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Կկայանա Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Իրանի նախագահ Մոհամմադ Հաթթամի, արտաքին գործերի նախագահ Քամալ Հարազիի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոգանիի, հայկական համայնքի ղեկավարության հետ: Թեհրանում քննարկվող հարցերից է նաեւ Իրան-Հայաստան գազատարի շինարարության հեռանկարները: Ինչպես հայտնի է, շինարարական աշխատանքները նախատեսվում են սկսել գալիք տարում: Ռոբերտ Քոչարյանը կայցելի այաթոլլա Հոմենիի դամբարան, Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդարան: Նախատեսված է նաեւ մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում` համաձայնագրեր մշակութային, մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանության, ստանդարտացման եւ չափաբանության ոլորտներում գործակցության մասին, ինչպես նաեւ համաձայնագիր սեյսմիկ պաշտպանության ոլորտում գործակցելու վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: