Փետրվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Ստեփան Սրապեանի «Սիրելիդ ին հայ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է իտալահայ բարերար Ստեփան Սրապեանի նամակների եւ հոդվածների ընտրանին:
Գրքում ներառված են շուրջ 30 նամակներ եւ հոդվածներ, հետաքրքիր լուսանկարներ: Ստեփան Սրապեանի գործունեությունը եւ գիրքը կներկայացնի բանաստեղծ, գրականագետ Արթուր Անդրանիկյանը:
Ստեփան Սրապեան (1906-1972)` իտալահայ բարեգործ, մշակույթի գործիչ, Հայ ընդհանուր բարեգործական միության իտալական բաժնի ղեկավար (AGBU):