Մոզամբիկում եւ համատեղության կարգով Սվազիլենդի Թագավորությունում ՌԴ դեսպան Իգոր Պոպովը կարող է դառնալ ԵԱՀԿ ՄԽ նոր ռուսաստանցի համանախագահը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել ՌԴ դիվանագիտական շրջանակներից:
Իգոր Պոպովը Մոզամբիկում եւ համատեղության կարգով Սվազիլենդի Թագավարությունում ՌԴ դեսպանն է 2005թ. հուլիսից: Նա աշխատել է ԱԳՆ-ի կենտրոնական աշխատակազմի տարբեր դիվանագիտական պաշտոններում եւ արտերկրում, զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:
Նույն աղբյուրրը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը կարող է ՌԴ դեսպան նշանակվել Էստոնիայում:






