AM
23 Փետրվար 2010 - 13:17 AMT

Ադրբեջանի ԶԼՄ-երը շփոթել են Բունդեսթագի պատգամավորին նախկին պատգամավորի հետ

Էդուարդ Լիթները գերմանական Բունդեսթագի պատգամավոր չէ, առավել եւս Հարավային Կովկասի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեի ղեկավար: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Բունդեսթագի հասարակության եւ լրատվության հետ կապերի բաժնից: «Պրն Լիթները նախկին պատգամավոր է եւ վերջ, թե ինչ է նա ասում, դա նրա մասնավոր կարծիքն է», – ասել են մամլո կենտրոնից:

Անցյալ շաբաթ ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ «Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Լիթները դատապարտել է Խոջալուի ցեղասպանությունը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: