Հայաստանի Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ծրագիր Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, վերարտադրման ու ռացիոնալ օգտգործման վերաբերյալ: Ծրագրով նախատեսված համալիր միջոցառումների կարեւոր մասն է կազմում թունելի շինարարության ավարտը, որը կապահովի լճի մակարդակի բարձրացումը Վորոտան գետի հաշվին: Հիշեցնենք, որ երեսունական թվականներից մինչ օրս Սեւանի մակարդակը իջել է 22 մետրով: 2002 թվականին դեռեւս 80-ականների սկզբին սկսված Վորոտանի թունելի շինարարությունը ավարտելու համար Հայաստանի բյուջեից կուղղվի 2,6 միլիոն դոլար: Ծրագրի նախագծով նախատեսվում է նաեւ ձկնային պաշարների ավելացմանը ուղղված աշխատանքների ֆինանսավորում: Սեւանի կենդանական աշխարհի որոշ տեսակներին սպառնում է լիակատար ոչնչացում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: