AM
21 January 2002 - 18:28 AMT

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԶԲԱՂԵՑՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անուղղակիորեն հաստատեց` նոր պետական պաշտոնի իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունը: Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ նրան ոչ ոք չի առաջարկել գլխավորել նախագահի վարչակազմը: Հարությունյանը նշեց, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը ժամանակին զբաղեցրել է վարչապետի եւ Ազգային ժողովի խոսնակի պաշտոնները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: