Եկող տարվա փետրվարին Բաքվում տեղի կունենեա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պետություն մասնակիցների մայրաքաղաքների քաղաքապետերի նիստը: Ադրբեջանում այդ հանդիպման անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել Բաքվի օրենսդրական իշխանության ղեկավարը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել բնակչության սոցիալական ու կոմունալ ապահովվածությանը վերաբերող հարցեր: Դեռեւս հայտնի չէ կմասնակցի արդյոք Բաքվի հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: