AM
25 Փետրվար 2010 - 14:12 AMT

Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում կքննարկվեն միայն Թուրքիայի կողմից դրանց վավերացումից հետո

«Մինչեւ Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունները, ես դրանք քննարկման չեմ առաջադրի խորհրդարանում»,- խորհրդարանում բաց դասի շրջանակներում Հայաստանի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն այդ հանդիպման շրջանակներում անդրադարձավ երկրի տնտեսական իրադրության, արտաքին քաղաքականության եւ Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեության հարցերին: