ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Քոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն հանդես են եկել հայտարարությամբ այսպես կոչված հայ- թուրքական հաշտեցման հանձնաժողովի կազմալուծման կապակցությամբ: Կոնգրեսականները համոզված են, որ տեղի ունեցածի մեղավորը բացառապես թուրքական կողմն է: «Թուրքական կողմը ամբողջ աշխարհին, կառավարություններին եւ, հանձնաժողովի գործունեւոթյանը աջակցող եւ հայ ու թուրք ժողովրդների հաշտեցման հույս ունեցող անձանց խմներին, պետք է բացտրություններ տա իր գործողությունների վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: