AM
12 December 2001 - 18:50 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՂԱՆԱ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊՀԱՐՈՎ

«Պատերազմի վերսկսումը Ադրբեջանին կարող է կանգնեցնել մեծ դժվարությունների առջեւ»,- կարծում է Թուրքիայի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, գեներալ Թունջայ Քիլինջը: Բաքվի «Զեռկալո» թերթին տված հարցազրույցում նա խորհուրդ է տվել ադրբեջանցիներին «հեռու մնալ ռազմական գործողություններից»: «Կարեւոր է այս պրոբլեմը լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է թուրք գեներալը: «Պատերազմ սկսելուց առավել կարեւոր է աշխատանք տանել միջազգային հանրությանը համոզելու համար, որ հայկական կողմը իրավացի չէ այս հարցում»,- գտնում է Քիլինջը:«Դուք սխալվում եք, կարծելով, որ ինքնուրույն կարող եք լուծել այդ պրոբլեմը”,- ասել է թուրք հրամանատարը ու հիշեցրել, որ «Հայաստանին սատարում է Ռուսաստանը»: Արդյունքում նա եզրակացրել է. «Եթե կա ռուսական գործոնը, ապա ռազմական ճանապարհը ռրսկի հետ է կապված»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: