AM
26 February 2010 - 16:09 AMT

Գրող Արամ Սեփեթճյանի 75-ամյակը նշվեց ԱՄՆ-ում

Գլենդեյլի Հանրային գրադարանում կայացավ լիբանանահայ գրող, գրականագետ Արամ Սեփեթճյանի 75-ամյակին նվիրված երեկո եւ նրա` Լիբանանում լույս տեսած «Տագնապից ծնված բանաստեղծություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառման կազմակերպիչը «Թեքեյան» Մշակութային միության Լոս-Անջելեսյան մասնաճյուղն է:

Միջոցառման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Արամ Սեփեթճյանին պարգեւատրեց «Սբ.Սահակ Պարթեւ եւ Սբ.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: