Երեւան-Մոսկվա չվերթների տնտեսական կարգի ավիատոմսերի գնի բարձրացումն անընդունելի է, գտնում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ իրեն հայտնի չեն գների բարձրացման իրական պատճառները: Ըստ երեւույթին, նրա կարծիքով, դա կապված է համաշխարհային շուկայի կոնյունկտուրայի կամ վառելիքի եւ օդակայանների ծառայությունների գների բարձրացման հետ: Նշենք, որ «Աէրոֆլոտ» եւ «Արմավիա» ավիաընկերությունները, որոնց ինքնաթիռները թռչում են Երեւան-Մոսկվա ուղղությամբ, հրաժարվում են որեւէ պաշտոնական մեկնաբանություն տալ այդ առնչությամբ: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Աէրոֆլոտն» օրերս որոշեց փոքր-ինչ նվազեցնել գինը` 175 դոլարից մինչեւ 150 դոլար, ներդնելով նոր տնտեսական կարգ: