AM
2 March 2010 - 07:21 AMT

Հարավկորեացի երաժիշտները հանդես կգան Երեւանում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հերթական համերգը տեղի կունենա մարտի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը կընթանա Յունգմին Փարքի (Հարավային Կորեա) խմբավարությամբ եւ դաշնակահար Հյո-Ջու Լիի (Հարավային Կորեա) մենակտարմամբ։ Համերգի ընթացքում կհնչեն Բեթհովենի «Պրոմեթ—սի արարումը» ստեղծագործության նախերգանքը, Շոպենի թիվ 1դաշնամուրի կոնցերտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորամբ, իսկ համերգաշրջանի գլխավոր հովանավորն է Viva Cell ընկերությունը։