Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն պնդում է, որ Հայաստանն ունի զանգվածային ոչնչացման զենք: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս պնդումը պարունակվում է Թուրքիայի 6 «տագնապների» թվում, որոնք հնչեցրել է Կիվրիկօղլուն` Թուրքիայի վարչապետ Բուլենտ Էջեվիթի ԱՄՆ կատարելիք այցի նախօրեին: Հուսեյն Կիվրիկօղլուն, խոսելով Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին Թուրքիայի բացասական վերաբերմունքի մասին, հայտարարել է, որ ոչ միայն Սադդամ Հուսեյնի ռեժիմը, այլեւ Հայաստանը, Սիրիան, Իրանը եւ մի շարք այլ երկրներ ունեն զանգվածային ոչնչացման զենք: Թուրքական Գլխավոր շտաբի պետի խոսքերով, Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրվի, որը հավասարազոր կլինի Իրաքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: