Ինչպես հայտնեցին «Արմինֆո» գործակալության թղթակցին ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից 2001թ. 4-րդ եռամսյակի ընթացքում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում ուսումնասիրման առարկա է դարել 3150 նամակ: Այդ թվում առաջարկություն – 67, դիմում – 2754, բաղոք – 329: Ըստ հարցերի բնույթի առավելագույն թվաքանակն են կազմում ֆինանսական, աշխատանքի եւ աշխատավարձի ու բնակարանային փեմաներին վերաբերվող նամակները: Որդեգրման հետ կապված այս եռամսյակում եղել է ընդամենը 2 բողոք:
Բոլոր դիմումներին, բողոքներին եւ առաջարկություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով, դրանց զգալի մասը վերցվել է վերահսկողության տակ:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: